
Ինչու են դասերը հետաձգում. Արայիկ Հարությունյանը մանրանասնում է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին։
Նա նշեց, որ գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-ից 8-ը ներառյալ։
Այս որոշումն ընդունվել է վարչապետի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։ Կփակվեն թե՛ դպրոցները, այնպես էլ մանկապարտեզները, բուհերը, քոլեջները։