
Ինչպե՞ս ճանաչել միկրոկաթվածը․ բժիշկներ

National News-ի փոխանցմամբ՝ բժիշկները նշել են, թե ինչպես կարելի է ճանաչել միկրոկաթվածի նախանշանները և որոնք են դրանք:
Որպես այդպիսին՝ բժիշկներն ընդգծել են, որ միկրոկաթվածի հիմնական նախանշաններն են աչքերի երկվությունը, ինչպես նաև քնելուց հետո վերջույթների ընդարմացումը։
Բացի այդ, միկրոկաթվածի մասին կարող է վկայել կոորդինացիայի կորուստը և հանկարծակի գլխացավը։
Նախանշաններ են համարվում նաև գիտակցության մթագնումն ու խոսքի հետ կապված խնդիրները։