
Իտալացի նկարիչը դաշտում ստեղծել է Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը

Նկարիչ Դարիո Գամբարինն Իտալիայում տրակտորի միջոցով ստեղծել է շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը դաշտում։
«Ամբողջ պերֆոմանսը շարունակվեց 9 – 10 ժամ՝ առանց ընդմիջման: Երբ ես նման դիմանկարներ եմ կատարում գետնին, կանգ առնել չի կարելի, որովհետեւ արեւից ամբողջը խունանում է»,- պարզաբանել է Գամբարինը: Աշխատանքը գնահատել կարելի է թռչնի թռիչքի բարձրությունից: Նկարիչը պարզաբանել է, որ դիմանկարը կատարել է կլիմային նվիրված գագաթնաժողվի առթիվ, որը կայացել է ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայի բացման նախօրյակին, որտեղ ելույթ է ունեցել Գրետան:
Գամբարինը, որն արդեն իր նկարների անհատական ցուցահանդեսներ է ունեցել, լանդշաֆտային արվեստի (լենդ-արտի) ստեղծագործությունների ստեղծմանը ձեռնամուխ է եղել ավելի քան 10 տարի առաջ: Նա ինքն իր ստեղծագործությունները համարում է «բնապահպանական» եւ «վաղանցիկ», քանի որ դրանք հարատեւ չեն, եւ, հետեւելով բնական ցիկլին, 7 – 10 օր հետո անհետանում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Italian land artist Dario Gambarin created a 27,000 square meter portrait of @GretaThunberg called "From the Land to our Planet" pic.twitter.com/4RPrpBXKso
— Bloomberg TicToc (@tictoc) September 24, 2019