
Մոուրինիոն մերժել է «Միլանին» և «Մոնակոյին». նա սպասում է «Ռեալին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մերժել է աշխատանքի մի քանի առաջարկներ, քանի որ ցանկանում է վերադառնալ «Ռեալ», հայտնում է Goal.com-ը:
Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Մոուրինիոն մերժել է «Միլանին», «Մոնակոյին», «Լիլին», «Վոլֆսբուրգին» և «Շալկեին»: Այս ընթացքում պորտուգալացի մասնագետը հետևել է իրավիճակին ՊՍԺ-ում, «Յուվենթուսում» և «Բավարիայում»:
Մոուրինիոն պատրաստ էր այս տարի աշխատել «Տոտենհեմում», քանի որ կարծում էր, որ ակումբը գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն կգլխավորի «Ռեալը»:
Մոուրինիոն այժմ հետաքրքրված է մադրիդյան ակումբում աշխատանքով, եթե ակումբը որոշի հեռացնել գործող գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը