Հովհաննես Իգիթյանը կզրկվի ԵԽԽՎ մանդատից. իսկ ով է նրան փոխարինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը վերջին անգամ կմասնակցի երկուշաբթի Ստրասբուրգում մեկնարկող նտսաշրջանին:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտմբերի 1-ին է գրել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխարինելու հարցը:

Մեր տեղեկություններով` Իգիթյանի դիրքերը պատվիրակությունում երերացին, երբ պատգամավորը հունիսի 24-ին Վեհաժողովում չմասնակցեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը, եւ լուրեր տարածվեցին, թե նա ուկրաինացի պատգամավորների հետ է քվեարկությանը չմասնակցելու պայմանավորվածություն ունեցել;

Խնդիրն այդ օրերին ռուսական կողմի հետ կարծես հնարավոր եղավ հարթել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ՌԴ կողմը հստակ պահանջել է` Իգիթյանը պիտի հեռանա: Պարզաբանել են` նրա անկանխատեսելիության պատճառով չեն կարող վստահ լինել, թե հետագայում այլ այդպիսի իրավիճակներում նա ինչ դիրքորոշում կունենա: Եւ բավականին երկարատեւ քննարկումներից հետո, մեր տեղեկություններով, իշխող թիմում որոշել են Իգիթյանին փոխարինող գտնել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռեւս փնտրտուքների մեջ են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս