Խամենեին կոչ է արել իրանցիներին՝ Եվրոպայի հետ հույսեր չկապել ԳՀՀԾ-ի հարցում
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ Եվրոպան հետեւում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, եւ Թեհրանը չպետք է եվրոպացիների հետ հույսեր կապի միջուկային գործարքի հարցում: Այդ մասին ասված է գերագույն ղեկավարի կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Եվրոպացիները, չնայած սեփական խոստումներին, իրականում պաշտպանում են ԱՄՆ-ի պատժամիջոցները, նրանք ոչ մի քայլ չեն արել, եւ կասկածում եմ, որ կանեն: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է այլեւս հույս չդնել եվրոպացիների վրա»,-հայտարարել է Խամենեին:
Նա հավելել է, թե չնայած այն բանին, որ եվրոպացիները հանդես են գալիս միջնորդների դերում, գործնականում «նրանք երկար ճառեր են ասում, բայց նրանց բոլոր ասածներն անհեթեթություն են», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: