Բաժիններ՝

Հայ և ռուս զինծառայողները նյութատեխնիկական ապահովման կետերի ցանց են ծավալել վարժանքների ընթացքում

Բաղրամյան զինափորձարանում ընթացող հայ-ռուսական համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողները դաշտային պայմաններում ծավալել են 30-ից ավելի վառելիքի ու զինամթերքի պահեստներից, ինչպես նաեւ պարենային ու բժշկական կետերից բաղկացած ցանց:

Նյութատեխնիկական ապահովման մասնագետները տեխնիկայի լիցքավորման դաշտային կետեր են ծավալել լիցքավորման եւ վառելիքի փոխադրման արդիական միջոցների կիրառմամբ: Նրանք նաեւ դաշտային պարենային կետեր են ծավալել զինծառայողների սննդի կազմակերպման համար:

Բացի այդ, ծավալվել են ռազմամթերքը պահելու եւ բաշխելու դաշտային պահեստներ, ռազմական տեխնիկայի նորոգման եւ տեխնիկական սպասարկման կետեր: Հրամանատարաշտաբային վարժանքներում գործի են դրված մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթային, հետախուզական, ինժեներային ստորաբաժանումներ, ինչպես նաեւ Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի կապի, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, ռադիոԷլեկտրոնային պայքարի մասնագետներ:

Ուսումնական միջոցառումներն անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլում կատարվում Է զորաշարժ ու ծավալում, փոխգործակցության եւ ռազմական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպում: Երկրորդ փուլի ընթացքում հրամանատարներն ու շտաբներն իրականացնում են զորախմբի զորատեսակների կառավարումը պաշտպանվելիս եւ հարձակվելիս: Հայ-ռուսական համատեղ հրամանատարաշտաբային վարժանքներին մասնակցում են հազարից ավելի զինծառայողներ, գործի Է դրված մոտավորապես 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային եւ անօդաչու ավիացիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս