Ռուս զինծառայողները վարժանքների ընթացքում Հայաստանում դիվերսիոն հետախուզական խումբ են ոչնչացրել
Բաղրամյան զինափորձարանում ընթացող հայ-ռուսական երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանում տեղաբաշխված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, որը փորձել է հարձակվել միավորված զորախմբի հրամանատարական կետի վրա:
Հետախույզները ռազմական ոստիկանության ստորաբաժանման հետ համատեղ դիմագրավել են գրոհը եւ արգելափակել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին, որը փորձել է ներխուժել հրամանատարական կետ՝ նպատակ ունենալով ականապատել կարեւոր օբյեկտները եւ տիրանալ կարեւոր փաստաթղթերի: Ուսումնամարտական գործողությունների խաղարկման ընթացքում կիրառվել են իմիտացիայի միջոցներ, ծխագլանիկներ, ինչպես նաեւ ոչ մարտական ռազմամթերք: Հայ-ռուսական համատեղ հրամանատարաշտաբային վարժանքներին մասնակցում են հազարից ավելի զինծառայողներ, գործի է դրված մոտավորապես 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային եւ անօդաչու ավիացիա: