Ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենեւին էլ չի վերացել․ ով ում բարեկամն է գործադիր-օրենսդիրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզբունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի, ու Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց «Ժողովուրդ» թերթի խոշորացույցի տակ են հայտնվել նաեւ գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամներ:

Ամուսիններ են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վարդանյանի քույրն է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են, եւ «Ժողովուրդ» թերթը կշարունակի այս շարքը: Հետեւությունը մեկն է՝ ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենեւին էլ չի վերացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս