Ամերիկացի գիտնականները նշել են ճարպակալման դեմ պայքարող մթերքը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օրական ոչ մեծ քանակությամբ ընկուզեղենի գործածումը կարող է նվազեցնել ճարպակալման զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված է MedicalXpress-ի կայքում։

Այսպես, դրական արդյունքի համար բավական է գործածել ընկուզեղենի օրական նորմայի կեսը, այսինքն՝ 14 գրամ: Նրանց թվում, ովքեր կանոնավոր կերպով օրական այդ քանակությամբ ընկույզներ են կերել, հինգ կիլոգրամից ավելի հավաքելու եւ ճարպակալմամբ հիվանդանալու ռիսկը նվազել է 23 տոկոսով նրանց համեմատությամբ, ովքեր դա չեն արել:

Հետազոտությունն ընդգրկել է գրեթե 300 հազար մարդու, որոնց վիճակը հսկել են ավելի քան 20 տարի: Գիտափորձի մասնակիցները տեղեկատվություն են տրամադրել իրենց քաշի, սննդաբաժնի, ալկոհոլի գործածման եւ ֆիզիկական ակտիվության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս