Բաժիններ՝

NASA-ն Lockheed Martin-ին Orion 12 տիեզերանավերի պարտավորագիր է տրամադրել

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) Lockheed Martin ընկերությանն է տրամադրել վեցից մինչեւ 12 Orion տիեզերանավերի կառուցման պարտավորագիրն իրականացնելու իրավունքը, որոնք նախատեսված են Artemis ծրագրի շրջանակում դեպի Լուսին արձակումների համար:

Սեպտեմբերի 23-ին Twitter-ի իր էջում այդ մասին հայտնել է NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը։ Նա այդ որոշումը համարել է «ուղենիշ Artemis ծրագրի իրականացման գործում, որը նախատեսում է մինչեւ 2024 թվականն առաջին կնոջ եւ հերթական տղամարդու իջեցումը Լուսնի վրա»:

«Այսօր մենք Lockheed Martin-ին տրամադրեցինք արտադրական գծի պարտավորագիր, որը կապահովի 12 առաքելություն»,- նշել է Բրայդենսթայնը: NASA-ի հաղորդագրության համաձայն՝ Lockheed Martin-ը պարտավորվել է մատակարարել առնվազն վեց կամ առավելագույնը 12 տիեզերանավ մինչեւ 2030 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակամիջոցը: Պարտավորագիրը երեք Orion-ի արժեքը սահմանում է 2,7 միլիարդ դոլար, իսկ եւս երկուսինը՝ 1,9 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս