Բաժիններ՝

Կյանքը կարող էր գոյություն ունենալ Վեներայի վրա. գիտնականներ

NASA-ի տիեզերական հետազոտությունների ինստիտուտում պատմել են Վեներայում կյանքի մասին մանրամասները: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Պարզվում է, որ միլիարդավոր տարիներ առաջ մոլորակը հավանաբար ուներ կայուն կլիմա, հեղուկ ջուր և այլ պայմաններ մեզ հայտնի կյանքի համար:

Գիտնականները 3D GCM ծրագրում ստեղծել են մոդել՝ վերականգնելով մոլորակի վրա ջրի հնարավոր շրջանառությունը: Գիտնականները հաշվի են առել տարբերակներ, երբ Վեներայի վրա օվկիանոսներն ունեին 10-310 մ խորություն կամ նույնիսկ ծածկում էին մոլորակի ամբողջ մակերեսը:

Համաձայն ստացված արդյունքների՝ 4.2 միլիարդից 700 միլիոն տարի առաջ Վեներայի կլիման շատ չէր տարբերվում Երկրի կլիմայից: Այն կարող էր ունենալ հեղուկ ջուր և տաք կլիմա՝ 20-40 աստիճան ջերմաստիճան՝ մակերևույթի վրա:

Վեներայի կլիման կարող էր փոխվել, երբ ածխաթթու գազը բնական ճանապարհով այլևս դուրս չգար մթնոլորտից: Դա կարող էր տեղի ունենալ խոշոր հրաբխային ժայթքումների դեպքում, երբ սառեցված մագման կանխում է գազի արտանետումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս