
«Մուլտի Գրուպի» տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Sputnik Արմենիա

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է: Նա ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։
Նշենք, որ Սուրեն Առուստամյանը նախկինում փաստացի ղեկավարել է «Սթոնս» ՍՊ ընկերության գուրծունեությունը: Նրա հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել է՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումներին։
Սեդրակ Առուստամյանը, հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»–ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: