Բաժիններ՝

«Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալը նկարահանելու են Նոր Զելանդիայում

«Մատանիների տիրակալը» ֆենթեզի եռերգության հիման վրա նոր սերիալի նկարահանումներն անցկացվելու են Նոր Զելանդիայում: Այդ մասին հայտնել է Amazon ընկերությունը:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ սերիալի հեռուստատեսային ցուցադրման իրավունք է ձեռք բերել, սերիալ, որը հիմնված է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի եռերգության վրա:

Սերիալն կունենա մի քանի եթերաշրջան, դրանցում կցուցադրվեն սյուժեներ, որոնք նախորդում են եռերգության առաջին մասի՝ «Մատանու եղբայրությունը» վեպի իրադարձություններին: Նաեւ սպասվում է, որ կնկարահանվեն լրացուցիչ սերիաներ՝ սփին-օֆեր: «Մենք երջանիկ ենք պաշտոնապես հաստատելու, որ Նոր Զելանդիան կդառնա մեր սերիալի նկարահանումների վայրը, որը հիմնված է Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի պատմությունների վրա»,- մամուլի տեղեկագրում մեջբերված են գործադիր պրոդյուսերների՝ Ջեյ դի Փեյնի եւ Պատրիկ Մաքքեյի խոսքերը:

Ինչպես հաղորդում է Guardian թերթը, Նոր Զելանդիայի գլխավոր մրցակիցը Շոտլանդիան էր: Սակայն, հրատարակության տվյալներով, նկարահանումների վայր դառնալու իրավունքի համար պայքարում Շոտլանդիայի «պարտության» հիմնական պատճառներից մեկը դարձել է Brexit-ի պատճառով ստեղծված անկայուն իրադրությունը: Նկարահանումների անցկացման պարտավորագրի արժեքը կազմել է 1,3 մլրդ նորզելանդական դոլար (823,7 միլիոն ԱՄՆ-ի դոլար): Ըստ թերթի գնահատումների, «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալն ամենաթանկը կդառնա պատմության մեջ:

Նկարահանումները կսկսվեն առաջիկա ամիսներին Օքլենդում: Նոր Զելանդիայի մայրաքաղաքը՝ Վելինգթոնը, նույնպես դիտարկվում էր որպես նկարահանումներ անցկացման հնարավոր վայր, սակայն այդ գաղափարից ստիպված էին հրաժարվել, քանի որ քաղաքում բոլոր նկարահանող ստուդիաների հարթակներն զբաղեցրել է հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանում է «Ավատար» ֆիլմի սիքվելները: Թոլքինի «Մատանիների տիրակալը» ֆենթեզի եռերգությունը 20-րդ դարի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, այն գրվել է 1937 եւ 1949 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Վեպը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն