Բաժիններ՝

Պերեսը կարող է հեռացնել Զիդանին և նշանակել Խաբի Ալոնսոյին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան հարցականի տակ է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո: Զիդանի վերադարձից հետո «սերուցքայինները» յուրաքանչյուր խաղում վաստակում են միջինը 1.56 միավոր, այնինչ մարզչի առաջին աշխատանքային շրջանի ընթացքում՝ 2.3 միավոր:

Դա դուր չի գալիս Պերեսին, որն արդեն նոր տարբերակներ է մտածում: Բայց աշխատանքից ազատումը կարող է թանկ արժենալ «Ռեալին». պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար ակումբը Զիդանին պետք է վճարի 80 մլն եվրո, հայտնում է Sport-ը:

Mundo Deportivo-ն հաղորդում է, որ հնարավոր փոխարինող է համարվում ակումբի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Նրա թեկնածությունը դիտարկում է Պերեսը:

Խաբի Ալոնսոն այժմ աշխատում է «Ռեալ Սոսիեդադի» երիտասարդական թիմի հետ: Նախկինում նա մարզում էր «Ռեալի» մինչև 14 տարեկանների թիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս