ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից. Վայոց Ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում ծեծկռտուքի հետևանով կոմայի մեջ ընկած փոխգնդապետի մասին. tert.am
Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշենք, որ տուժած փոխգնդապետը կոմայի մեջ է, իսկ նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:
«Այդ ապացույցներից են, օրինակ, մեր շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները, թե ինչպես եմ եկել տուն և միջադեպի ժամանակ տնից դուրս չեմ եկել»,-ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հրապարակմանը, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս մասնակից է եղել միջադեպին, ինչի առնչությամբ Դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ինքը ևս կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե ապացուցվի միջադեպին իր մասնակցությունը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Դա չի կարող ապացուցվել, որովհետև ես այնտեղ չեմ եղել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: