Բաժիններ՝

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր»

Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Վեհափառը նաև աղոթք հնչեցրեց:

https://www.facebook.com/armenpress/videos/393505581576831/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս