
Վենետիկի ջրանցքում մերկ լողալու համար զբոսաշրջիկները 3000 եվրո են վճարել

Վենետիկում երկու զբոսաշրջիկ վճարել են 3 հազար եվրո տուգանք ջրանցքում մերկ լողալու համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
Երկու տղամարդիկ, ամբողջովին մերկանալով, նավից նետվել են Սուրբ Մարկոսի հրապարակի մերձակայքում գտնվող ջրանցքը: Նրանց տեսել են տեղի ոստիկանները, որոնք ստիպել են իրավախախտներին դուրս գալ ափ և հագնվել:
Զբոսաշրջիկները «Սլավիա» ֆուտբոլային ակումբի չեխ երկրպագուներն են եղել: Նրանք եկել էին աջակցելու իրենց ակումբին Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղում:
Չեխերին տուգանել են 3000 եվրո՝ նոր օրենքների համաձայն, որոնք նախատեսված են քաղաքում զբոսաշրջիկների ոչ պատշաճ պահվածքը սահմանափակելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը