
Մեսսին ներկայացրել է հագուստի իր բրենդը

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստեղծել է հագուստի սեփական բրենդը:
Բրենդի մենեջերներն են ֆուտբոլիստի քույրը՝ Մարիա Սոլը, և Ջինի Հիլֆիգերը՝ ամերիկացի դիզայներ Թոմի Հիլֆիգերի քույրը: Առաջին հավաքածուում ներառվել է վերնաշապիկ (60 դոլար), պոլո (90 դոլար), հուդի (170 դոլար) և սվիթշոտ (130 դոլար):
«Սարսափելի հաճելի էր ներկայացնել իմ հագուստի բրենդը: Առաջին հավաքածուն արդեն հասանելի է: Բոլորին գրկում եմ»,- գրել է Մեսսին Ինստագրամում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը