«Ինձ ստախոս անվանեցին, բայց ֆուտբոլիստներն օգնեցին ինձ Անգլիայում վստահություն ձեռք բերել». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Նորվիչի» հետ խաղից հետո (2:3) հայտնել է իր կարծիքը թիմի խաղացողների վերաբերյալ:
«Եթե կարծում եք, որ ես կասկածում եմ թիմին, քանի որ մենք պարտվեցինք… Խաղացողներն օգնեցին ինձ վստահություն ձեռք բերել Անգլիայում: Առաջին մրցաշրջանում ինձ անվանեցին խաբեբա, նրանք գրեցին, որ խաղալ հնարավոր չէ այդքան շատ փոխանցումներ կատարելով:
Հենց այս խաղացողներն էին, որ ինձ թույլ տվեցին ստանալ այն հեղինակությունը, որն այժմ ունեմ: Հիմա մարդիկ ասում են, թե որքան լավ մարզիչ եմ ես»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան