
«Բարսելոնա»-ին բարդ խումբ է բաժին ընկել Չեմպիոնների լիգայում. Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, Չեմպիոնների լիգայում «կապտանռնագույններին» բաժին են ընկել բարդ մրցակիցներ:
«Ամեն տարի Չեմպիոնների լիգայում մրցակիցները հավասարապես են բաշխվում: Երբեմն բարդ է այդ մրցաշարում հաղթանակ տոնել: ՉԼ-ում խաղում են միայն լավագույն թիմեր, ահա թե ինչն է մրցաշարին յուրահատկություն հաղորդում»,-ասել է Մեսսին:
Արգենտինացի ֆուտբոլիստը կարծում է, որ խմբային փուլում «Բարսելոնա»-ին բարդ մրցակիցներ են բաժին ընկել, բայց այդ փաստն ավելի կհետաքրքիր կդարձնի պայքարը:
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային փուլի հանդիպումները: F խմբում սեպտեմբերի 17-ին իտալական «Ինտեր»-ը կփորձի գերազանցել Պրահայի «Սլավիա»-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ն` կատալոնական «Բարսելոնա»-ին: