Բաժիններ՝

«Գահերի խաղը» միանգամից 10 պարգև է ստացել «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը

Համաշխարհային ճանաչում ստացած «Գահերի խաղը» սերիալը, որի ութերորդ եթերաշրջանն ավարտվել է 2019 թվականին, «Էմմի» մրցանակի հաղթող է դարձել Creative Arts կատեգորիայում՝ շահելով միանգամից տասը պարգեւ: Այդ մասին հայտնել է ABC News-ը:

Ի թիվս մյուսների, սերիալն ստացել է լավագույն դերասանական կազմի, լավագույն վիզուալ էֆեկտների եւ լավագույն կոստյումների համար մրցանակները: Ընդ որում՝ սագան անվանակարգվել էր 32 կետով:

National Geographic-ի արտադրության «Ֆրի-սոլո» մարզական վավերագրական ֆիլմը շահել է բոլոր այն յոթ պարգեւները, որոնց անվանակարգվել էր: Իսկ «Զարմանալի միսիս Մեյզելը» կատակերգական սերիալը վեց պարգեւ է նվաճել իր անվանակարգերում: Ամերիկացի շեֆ-խոհարար, գրող եւ հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը հետմահու պարգեւ է ստացել CNN-ի համար արված «Էնթոնի Բուրդեն: Անհայտ մասեր» ծրագրի համար: Պարգեւներ են ստացել նաեւ Queer Eye հեռուստածրագիրը, «Մեր մոլորակը» սերիալը եւ «Լքելով Նեւեռլենդը» կինոնկարը:

«Էմմի» մրցանակի ամենատարեց դափնեկիրը դարձել է գրող, սցենարիստ եւ պրոդյուսեր Նորման Լիրը:

Պարգեւն ստանալու պահին նա 97 տարեկան էր: Լիրն արձանիկն ստացել է որպես ABC հեռուստաալիքով ժամանցային հեռուստածրագրի պրոդյուսեր հանդես գալու համար: Դրանում վերստեղծվել են նրա «Բոլորն ընտանիքում» եւ «Ջեֆերսոնները» հայտնի սերիալների մի շարք էպիզոդներ, հաղորդել Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս