Բաժիններ՝

Շումախերը դուրս է գրվել Փարիզի հիվանդանոցից

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախեր դուրս է գրվել Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցից: Այս մասին հայտնել է Le Parisien-ի լրագրող Ժան-Միշել Դեկյուժին BFMTV հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա տեղեկությունների, 50-ամյա Շումախերը երեք օրերի ընթացքում համապատասխան ընթացակարգեր է անցել: Շումախերին սեպտեմբերի 11-ի գիշերը տեղափոխել են Ֆրանսիայից: Թե ինչպես են բուժել նրան, լրագրողը չգիտեր:

«Ըստ երևույթին, դրանք փորձարարական որոշ մեթոդներ էին: Մենք միայն գիտենք, որ նա ստացել է արյան փոխներարկում, որի մեջ ավելացվել են ցողունային բջիջներ: Նրանք պետք է բարենպաստ ազդեցություն ունենան նրա ամբողջ մարմնի, ներառյալ՝ ուղեղի վրա»,- ասել է Դեկյուժին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին: «Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը