Louis Vuitton-ի սեփականատերը մտադիր է ձեռք բերել «Միլանը»
Բեռնարդ Առնոն՝ Louis Vuitton-ի սեփականատերը և մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլային ակումբ:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, հղելով Il Messaggero-ին, գործարարի նպատակը «Միլանն» է: Առնոն ցանկանում է գնել ակումբն այս մրցաշրջանի ավարտից հետո՝ 1 մլրդ եվրոյով, և հետագայում վերադարձնել ակումբին իր նախկին մեծությունը:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, «Միլանի» ներկայիս սեփականատերերը՝ ի դեմս Elliott Management-ի, ցանկություն չունեն բաժանվել իրենց բաժնետոմսերից՝ կատարած մեծ ներդրումների պատճառով, որոնցից հիմնականը նոր մարզադաշտ կառուցելու համար ծախսված գումարն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը