Իտալացի լրագրողն ուղիղ եթերում վիրավորել է Լուկակուին, ինչից հետո ազատվել է աշխատանքից
Իտալացի մարզական լրագրող Լուչիանո Պասիրանին հասարակության կողմից քննադատության է ենթարկվել և հեռացվել է աշխատանքից «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի դեմ ռասիստական մեկնաբանությունից հետո:
TopCalcio24 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ընթացքում Պասիրանին հայտարարել է հետևյալը. «Եթե խաղի ընթացքում նա դեմ առ դեմ դուրս գա դիմացդ, դու մահացած կընկնես: Կարող ես փրկվել, եթե ունենաս տասը բանան, որպեսզի տաս՝ նա ուտի»:
"Si vas uno contra uno estás muerto y caes al suelo. Ahora, si tienes 10 plátanos para darle de comer…". Se llama Luciano Passirani y deseamos que le metan en una jaula https://t.co/xyu0H0txB4
— David F. Sanchidrián (@AS_Sanchidrian) September 16, 2019
Այս խոսքերից անմիջապես հետո հեռուստաալիքի տնօրենը եթեր է դուրս եկել և ներողություն է խնդրել իր գործընկերոջ համար: Նա նաև հայտարարել է, որ Պասիրանին հեռացվել է աշխատանքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը