ԲՀԿ-ն դժվարանում է գնահատական տալ Վանեցյանի հրաժարականին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղ է համարում գնահատական տալ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, քանի դեռ հստակություն չի մտցվել դրա վերաբերյալ հնչած իշխանության հայտարարություններում: ԱԺ ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց.

«Մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի գործընթացներ, և քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին: Կարող ենք ենթատեքստեր փնտրել, եզրակացություններ անել, սակայն հաշվի առնելով հարցի արձագանքները, որոնք կարող են լինել, կարծում եմ, որ մի քիչ հստակություն է պետք գնահատական տալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30