
Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին Մոլդովայի նախագահը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքու:
«Զրուցել ենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում, որին ես ևս մասնակցելու եմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մոլդովայի նախագահը՝ ներկայացնելով Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները: