«Ուրիշ տարբերակ չկա` խավարամտության կոնվեյերը միացրեք և վերջ, որովհետև շուտով ուրիշ հենման և աջակցման բազա չեք ունենալու»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ինձ քաղաքական «Կոչ են անում», ավտոմատ ինքնապաշտպանության գիտակցությունս ակտիվանումա, բայց մի «Կոչ» էլ ես անեմ: Կոչ եմ անում))):

Եթե ուզում եք, որ Ձեզ «անվերապահորեն աջակցողների» և «դուխով կողքից ակտիվ սիրողների» հեղափոխությունը հաղթի`

1. Փակեք բոլոր ԲՈՒՀ-երը և հատկապես հումանիտար մասնագիտությունների, ասենք`պատմության, հասարակագիտության, հանրային կառավարման, քաղաքագիտության և հատկապես` իրավագիտության բլոկերը:

Արդյունքում երկրում հումանիտար մասնագիտական ապարատ ունեցող ոչ մի ուսանող այլևս չի մնա:

ԲՈւՀ-երն էլ կկոչվեն «Թավշյա ոչ բռնի հեղափոխության անվան համալսարաններ կամ ինստիտուտներ»:

Մեկա արդեն ավարտած և քիչ թե շատ մասնագիտական կատեգորիալ ապարատ ունեցողները մտավոր, ինտելեկտուալ և մասնագիտական տանջանքներին և լուռ ինքնակտտանքներին այս տեմպերով երկար չեն դիմանալու:

2. Բացեք նոր ԲՈՒՀ` անունն էլ դրեք «Թավշյա հեղափոխության անվան լրագրողների, պատգամավորների և ակտիվիստների հեղափոխական տրոյկաների համալսարան» имени … դե՜ կորոշեք:

Արդյունքում կունենաք Ձեզ անվեհապահորեն աջակցող, դուխով, համահարթեցված ուղեղով «հեղափոխականների թավշա բանակ»:

Միայն այս պարագայում կստացվի կյանքի կոչել բոլոր այն ապրիլյան թեզերը, որոնք այնքան լավն էին թվում Ձեզ 2018-ին և որոնք այդքան ճկվեցին և մաշվեցին տարի ու կես անց:

Ուրիշ տարբերակ չկա` խավարամտության կոնվեյերը միացրեք և վերջ, որովհետև շուտով ուրիշ հենման և աջակցման բազա չեք ունենալու:

Հ.Գ. Ներքին դիմադրողականություններդ չթուլացնեք, հատկապես մտածելու ֆունցիան չանջատեք: Լավ է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս