
«Հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավո՞ր է, թե՞ անդամ». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱ՞Մ, ԹԵ՞ ԴԱՏԱՎՈՐ
Մամուլից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածը Ազգային ժողովին թույլ է տալիս Սահմանադրական դատարան դիմել Սահմանադրական դատարանի ԴԱՏԱՎՈՐԻ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործով։
Այստեղ բնական հարց է ծագում՝ հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավո՞ր է, թե՞ անդամ»: