
Գինու գործարանի հարակից ձորում մի տղայի ուզեցել են թալանել և վնասել են

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գինու գործարանի հարակից ձորում մի տղայի ուզեցել են թալանել և վնասել են:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.12-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ:
Երիտասարդը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, Իսակովի պողոտայում, վիճաբանության ժամանակ, մի երիտասարդ դանակով հարվածել է իրեն: Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 17-ամյա բնակիչը և Նոր Խարբերդի 19-ամյա բնակիչ, Բեյրութի փողոցի զբոսայգուց ոստիկանության Կենտրոնական բաժին և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների համատեղ միջոցառումներով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
17-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: