
Բաքուն չի ծրագրում միանալ ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի նախատեսում որպես դիտորդ միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի:
Նա հայտնել է նաև, որ թեև Ադրբեջանում չի քննարկվում ՀԱՊԿ-ին միանալու թեման, այնուամենայնիվ, իրենք ուշադիր հետևում են ՀԱՊԿ-ի գործունեությանը: