«Ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից». Ստեփան Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փակ Հասարակության նվիրյալները

Հասարակական կազմակերպությունները և Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։
Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։

Դրանից մի շարք հարցեր են առաջանում։

Հարցեր Նիկոլին.

– ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից,

– ո՞ւր մնաց ուղիղ ժողովրդավարությունը,

– հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։

Հարց ՀԿ-ներին.

– Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք վեր լինել, թե ինտելեկտուալ էլիտա եք ձեզ զգում։

Հարց հպարտ քաղաքացիներին.

– ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների, կամ անվստահելի տարրերի տեղ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30