Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչի մասնակից
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակաիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։
Մինչև այս, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից, 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի, Աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է։
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ։
Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա սեպտեմբերի 16-ին։