«Բոլորը գիտեին, որ ես ուզում եմ հեռանալ: Բայց ես ՊՍԺ-ի խաղացող եմ և ամեն ինչ կանեմ դաշտում». Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է երկրպագուների պահվածքը Լիգա 1-ի՝ «Ստրասբուրգի» հետ խաղի ժամանակ (1:0):
Խաղից առաջ բրազիլացուն սուլում էին, իսկ ֆան ակումբի անդամները բացականչում էին՝ «Նեյմար՝ անառակի որդի»:
«Ես հասկանում եմ երկրպագուներին և գիտեմ, որ նրանց համար դժվար էր: Բայց հիմա ես ՊՍԺ-ի խաղացող եմ: Ոչ, ես հատուկ հաղորդագրություն չունեմ երկրպագուների համար: Ես սովոր եմ, որ ինձ սուլում են:
Հիմա ես կխաղամ յուրաքանչյուր հանդիպում այնպես, ասես տանից հեռու լինեմ: Վիրավորական է, ես երկրպագուների դեմ ոչինչ չունեմ:
Բոլորը գիտեին, որ ես ուզում եմ հեռանալ: Չեմ ուզում մանրամասնել: Էջը շրջվեց: Ես ՊՍԺ-ի խաղացող եմ և այժմ պատրաստվում եմ ամեն ինչ անել դաշտում»,- ասել է Նեյմարը:
Նեյմարը հանդպման վերջին րոպեներին դարձել է խաղի միակ գոլի հեղինակը:
Սիրարփի Աղաբաբյան