Բաժիններ՝

Զգեստ-տորթ, էլեգանտություն և գիշատիչներ. այս աշնան 7 ամենաոճային զգեստները

Առաջիկա զով եղանակին կարևոր է տորթի տեսք ունենալը: Դե, կամ գոնե լինել գիշատիչ: Շատ քննարկվող, քննդատվող, բայց պահանջված կերպարներ այս աշնան համար:

1. Զգեստներ՝ կենդանական նախշերով

Գիշատիչները վստահորեն հաղթում են այս աշնանը, իսկ նրանց մեջ ներառված ընձառյուծը միանշանակ թագավորն է:

Եթե դեռևս չեք համարձակվում փորձել այս կերպարը, ապա այս աշունը ձեզ ևս մեկ հնարավորություն է տալիս:

2. Զգեստներ՝ tie-dye գունավորմամբ

1970-ականներին հալուցինոգեն գույները (այսպես է թարգմանում tie-dye-ը) կապվում էին բացառապես ազատասեր հիպիների հետ: Այս աշնանը ծիածանագույն նախշերը կարելի է տեսնել աշխարհի ամենապաթետիկ նորաձևության տների զգեստներում:

Նման զգեստները աշնանային մռայլ եղանակին մեղմ պայծառություն ավելացնելու հետաքրքիր և, ամենակարևորը, գերժամանակակից միջոց են:

3. Կեղծ կաշվե զգեստներ

Կաշին այս տարի ինքնաբավ նյութ է: Մի պարզեցրեք այն տարբեր գործվածքների և կտորների համադրությամբ: Կաշվե զգեստը պետք է զուսպ և պարզ լինի: Եթե ցանկանում եք ավելացնել վառ շեշտադրում պատկերին, ապա դա արեք պարագաների օգնությամբ, օրինակ՝ նմանատիպ պայուսակով:

4. Զգեստներ ծաղկային նախշով՝ մուգ ֆոնի վրա

Կարող եք ընտրել ցանկացած ծաղիկների կամ բույսերի մոտիվներ: Հիմնական շեշտադրումը պետք է դնել նրա վրա, որ նախշը պետք է լինի, օրինակ՝ սև, գրաֆիտ, կապույտ կամ մուգ զմրուխտ ֆոնի վրա: Այս ոճը կոչվում է մուգ սիրավեպ:

5. Զգեստներ՝ գործվածքների տարրերով

Զով աշնանը գործվածքները շատ ակտուալ են, և սա վերաբերում է նաև զգեստներին: Ամենապարզ տարբերակը ձիգ տրիկոտաժե հագուստն է: Բայց հանդերձանքը, որը զարդարված է միայն տրիկոտաժե տարրերով, ավելի արդիական է:

6. Բազմաշերտ զգեստ-տորթեր

Սա 2019 թվականի նորաձևության մեկնարկի ամենաքննարկվող կերպարն էր:

Նորաձևության շաբաթվա ընթացքում շատ հավաքածուներում ներկայացվել էին փարթամ զգեստներ, որոնք թխվածքի նման էին` ծաղկեփնջեր, աղեղներ, շատ շերտեր և այլն: Նման հանդերձանքները այնքան էլ հասարակ և առօրեական չեն, բայց դրանցով դուք հաստատ աննկատ չեք մնա:

7. Խիստ, էլեգենատ ռետրո-զգեստներ

Նման հագուստ կարող էր կրել Մերի Պոպինսը, եթե ունենար ռոմանտիկ տրամադրություն, կամ Բրիջիտ Բարդոն՝ երիտասարդ տարիներին:

Համեստ, զուսպ և էլեգանտ. եթե ձեր հագուստը հիշեցնում է 1950-60-ականները, ապա դուք ճիշտ ընտրություն եք կատարել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս