«Ռոմա»-«Սասուոլո». նորացված «Ռոմայի» առաջին հանդիպումը
«Ռոման» Իտալիայի ընթացիկ առաջնությունում դեռևս հաղթանակ չի տարել, բայց այս խաղում դաշտ է դուրս գալու արդեն նորացված թիմ՝ համալրված նոր ձեռբերումներով: «Գայլերը» պետք է դաշտում ցույց տան, որ այս տարի ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն:
«Ռոմա»
«Ռոման» լրջորեն ամրապնդվեց մրցաշրջանի մեկնարկից առաջ և նշանակեց նոր մարզչի, բայց մինչ այժմ այս ամենը չի օգնում թիմին կայուն արդյունք ցուցադրել: Երկու տուրից հետո «գայլերը» ընդամենը երկու միավոր ունեն:
Առաջին տուրում Պաուլո Ֆոնսեկայի թիմը բաց թողեց «Ջենովայի» նկատմամբ հնարավոր հաղթանակը՝ ոչ-ոքի՝ 3-3: Ոչ-ոքի ավարտվեց նաև դերբին «Լացիոյի» հետ. «Ռոման» կրկին բացեց հաշիվը, բայց թույլ տվեց մրցակցին վերականգնել այն:
Մինչ այժմ «Ռոման» աղյուսակում ընդամենը 15-րդն է և վտանգավոր գոտուց հեռու է ընդամենը 2 միավորով:
«Սասուոլո»
«Սասուոլոն», ինչպես և նախորդ մրցաշրջանի սկզբում, լիովին արդարացնում է երկրպագուների կանխատեսումները՝ ցույց տալով վառ հարձակողական ֆուտբոլ և վաստակելով միավորներ:
Թիմը առաջին տուրում պայքարեց «Տորինոյի» դեմ, բայց պարտվեց 1:2 հաշվով: Ռոբերտո դե Զերբիի թիմը առաջին հաղթանակը տարավ նախորդ տուրում՝ 4:1 հաշվով հաղթելով «Սամպդորիային»:
Երեք միավորով «Սասուոլոն» գտնվում է աղյուսակի ութերորդ հորիզոնականում:
Վիճակագրություն
- «Ռոման» 12 անգամ խաղացել է «Սասուոլոյի» հետ և չի պարտվել այդ խաղերից ոչ մեկում՝ յոթ հաղթանակ և հինգ ոչ-ոքի:
- «Սասուոլոն» արտագնա վերջին երեք հանդիպումներում պարտվել է:
«Ռոման», ակնհայտորեն, այս մրցաշրջանում ակնկալում է ավելին, քան պայքարը չորրորդ տեղի համար, բայց մինչ այժմ «գայլերը» դեռ չեն հաղթել: Այնուամենայնիվ, Ֆոնսեկայի թիմի կազմը շատ ամուր է և ֆուտբոլիստների այդպիսի ընտրությամբ հռոմեացիները կարող են լուրջ խնդիրներ լուծել: Ամենայն հավանականությամբ, այսօր նրանք շեշտ են դնելու հարձակման վրա և փորձելու են անպայման հաղթել:
«Սասուոլոն» գեղեցիկ տեսք ունի և փորձում է բաց ֆուտբոլ խաղալ՝ պարբերաբար հակագրոհներ բաց թողնելով. «Ռոմայի» հետ այս մոտեցումը դժվար թե գործի:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սասուոլո» հանդիպումը կկայանա այսօր՝ 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան