Բաժիններ՝

Կլիմայի փոփոխման պատճառով երկրների ծախսերը գնահատել են 1,8 տրլն դոլար

Միջազգային հանրակցությունը 2020 – 2030 թվականներին պետք է 1,8 տրիլիոն դոլար ծախսի գլոբալ կլիմայական փոփոխություններին հարմարվելու համար: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադապտացման գլոբալ հանձնաժողովի (GCA) զեկույցը։

«Մենք վերջին սերունդն ենք, որը կարող է փոխել կլիմայական փոփոխությունների ընթացքը, եւ մենք առաջին սերունդն ենք, որն այնուհետեւ ստիպված կլինի գործ ունենալ հետեւանքների հետ»,- մեջբերում է The Standard հրատարակությունը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Գլոբալ հանձնաժողովի ղեկավար Պան Գի Մունի խոսքը Պեկինում զեկույցի ներկայացման ժամանակ: Նա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել վերադառնալու Փարիզի կլիմայի համաձայնագիր:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ զեկույցում ասված է, որ աշխարհին անհրաժեշտ է «ներդրումներ կատարել այն նոր պայմաններին ադապտացման ընդգրկուն գործունեության բնագավառում, որոնցից այժմ խոսափելն անհնարին է»:

Միեւնույն ժամանակ, նշված է զեկույցում, առաջարկվող ներդրումները մի շարք հանգուցային ոլորտներում թույլ կտան մի քանի անգամ փոխհատուցել ծախսերը եւ բերել 7,1 տրիլիոն դոլարի շահույթ: Զեկույցը թվարկում է այդ ոլորտները. վաղ նախազգուշացման համակարգեր, կլիմայական փոփոխությունների նկատմամբ կայուն ենթակառուցվածք, գյուղատնտեսության զարգացում, խմելու ջրի աղբյուրներից օգտվելու հնարավորության բարելավում եւ անտառների պահպանում: Ադապտացման գլոբալ հանձանաժողովի կազմի մեջ, մասնավորապես, մտնում են Համաշխարհային բանկի գլխավոր կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս