
«Ռեալ»-ը հաղթեց «Լևանտե»-ին Ազարի նորամուտի խաղում

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտե»-ին:
«Արքայական ակումբ»-ին հաջողվեց 3:2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: «Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բենզեման, մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Կազեմիրոն: «Ռեալ»-ի կազմում նոր նորամուտը տոնեց Էդեն Ազարն, ով մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ռեալ»-ն ունի 8 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո»-ից հետ է մեկ միավորով: