
41-ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն

41-ամյա Վահանին մեղադրանք է առաջադրվել անչափահաս որդուն ծեծելու համար։
Նախնական քննության տվյալներով՝ հայրը որդու վրա բարկացել է իր խոսքը չկատարելու՝ տան բակում գտնվող այգու խոտերը կիսատ քաղելու համար ու ոտքով, ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցրել անչափահաս որդուն։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ գործն ուղարկվել դատարան։