Բաժիններ՝

Ալեքսանյանի, Ասլանյանի և Շահինյանի առաջին մրցակիցները հայտնի են. աշխարհի առաջնություն

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացել են 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշների վիճակահանությունը:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցապայքարը կսկսի 1/16 եզրափակչից և կգոտեմարտի տաջիկ Մուբինջոն Ախմեդովի հետ:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում կփորձի գերազանցել Կուբայից Դանիել Գրեգորիչին:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում  կգոտեմարտի բելառուս Ալեքսանդր Հրաբովիկի հետ:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս