Բաժիններ՝

Վիթխարի վարանը հայտնվել է պիթոնի փորում և ողջ-ողջ դուրս պրծել այնտեղից

Բանգկոկում տարեց կինն իր խոհանոցում հայտնաբերել է պիթոնի, որը հենց նոր վարան էր կուլ տվել: Տեսագրության վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը։

Գշերը կինը պայքարի ձայներ է լսել իր տանը եւ իջել ցած: Խոհանոցում նա տեսել է ուռած փորով պիթոնի եւ կանչել է փրկարարների: Պարզվել է, որ օձը կուլ է տվել շուրջ 1,2 մետր երկարությամբ վարանի:

Եբր ժամանել են փրկարարները, օձի երախից կախված է եղել սողունի սոսկ պոչի ծայրը: Պիթոնը փորձել է փախչել, բայց փրկարարները բռնել են դրան: Հանկարծ պիթոնը բացել է ծնոտները, եւ վարանը դուրս է սահել:

Սողունը պատված է եղել սեւ լորձով եւ գտնվել է ուշագնաց վիճակում: Ինչպես հայտնել են պատահարի ականատեսները, օձը սողունի մարմինը լիովին դուրս է նետել մեկ րոպեից էլ պակաս ժամանակում: Ինչ-որ ժամանակ անց վարանն ուշքի է եկել եւ սկսել վազել սենյակում: Փրկարարները երկուսին էլ բռնել են, մտցրել պարկերը եւ տարել: Կենդանիներին բաց թողնելուց առաջ փրկարարներն ստուգել են դրանց վիճակը եւ համոզվել, որ ո՛չ վարանը, ո՛չ էլ պիթոնը վնասվածքներ չեն ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս