9 նշան, որ Դուք սափիոսեքսուալ եք
Սափիոսեքսուալների համար խելքը հաճելի բոնուս չէ զուգընկերոջ մեջ, այլ պարտադիր պայման՝ գրավելու և նույնիսկ գրգռելու համար:
Ահա այն 9 նշանները, որոնք կարող են հուշել ձեր սափիոսեքսուալության մասին:
1. Ձեզ ոգեշնչում և գրավում են խելքն ու խորիմաստ խոսակցությունները:
Չնայած բոլորն են սիրում խորիմաստ զրույցներ, սակայն դա ձեզ ամեն օր է պետք: Երբ դուք լսում եք, թե ինչպես է մարդը ձեզ հետ կիսում իր մտքերը, կյանքի մասին խորհրդածությունները, գիտելիքները, դուք ոչ միայն հիանում եք նրանով, այլև զգում եք, որ նա ձեզ գրավում է, ինչպես ոչ ոք:
2. Կարգավիճակն էական չէ: Երբ դուք պոտենցիալ զուգընկերոջ եք փնտրում, չափանիշերի ցանկի մեջ գլխավորը խելքն է:
Դուք մարդուն շատ խորն եք փորփրում: Եթե արտաքին փայլի տակ ձեզ հետաքրքրող քիչ բան կա, դուք արագորեն սկսում եք ձանձրանալ: Դուք խելացի զուգընկերոջ եք տենչում, և կարևոր չէ, թե ինչպես ու ինչքան գումար է նա վաստակում:
3. Դուք քննարկումներ եք սիրում:
Եթե ինչ-որ մեկը ձեզ հետ վեճի մեջ է մտնում, դուք անգամ ինչ-որ տեղ կապվում եք այդ մարդու հետ: Դա այն մարդն է, ով իր փաստարկներով ու պատճառաբանություններով կարող է ընդլայնել ձեր աշխարհայացքը, ով չի ամաչի իր գիտելիքներն օգտագործել ձեզ փորձելու համար: Դուք այդպիսի մարդկանց համառ կամ պրետենցիոզ չեք համարում: Դուք հիանում եք նրանց էրուդիցիայով ու խելացի զրույցների հանդեպ ծարավով:
4. Որքան շատ եք դուք սկսում ճանաչել ինչ-որ մեկին, այնքան մեծ կապվածություն եք զգում նրա հանդեպ:
Իսկ շատ մարդիկ էլ, ընդհակառակը, միանգամից առավելագույն կիրք կամ ձգողականություն են զգում, իսկ ձեզ մոտ այդպես չէ: Դուք տվյալ մարդուն սիրահարվում եք այն չափով, որ չափով որ նրան բացահայտում եք ձեզ համար, իմանում նրա խորությունը, խելքը, թե ինչպես է նա խոսում կամ լուծում կոնֆլիկտները:
5. Դուք չեք սիրում դատարկ խոսակցություններ:
Ձեզ համար անգամ ֆիզիկապես է անհարմարություն պատճառում այն հանգամանքը, երբ որևէ մեկը ձեզ հետ չի կարողանում խորիմաստ զրույց վարել: Ձեզ համար ավելի գերադասելի է նստել լռության մեջ, քան պատասխանել ինչ-որ մեկի` եղանակի վերաբերյալ մեկնաբանություններին:
6. Դուք խորշում եք հիմարությունից ու կոպտությունից:
Դուք տանել չեք կարողանում նրանց, ովքեր փորձում են ինքնահաստատվել ագրեսիայի կամ ուժի միջոցով: Դուք տանել չեք կարող հիմար ու անդաստիարակ մարդկանց: Դուք հիանում եք խելոք, հասուն մարդկանցով, ովքեր կարողանում են գլուխ հանել հասուն կյանքից ու պատասխանատու լինել իրենց արարքների համար:
7. Դուք սիրում եք լսել:
Ձեզ դուր է գալիս, երբ մարդը կարողանում է ձեզ ինչ-որ բան սովորեցնել, երբ նա մարտահրավեր է նետում ձեր ունակություններին: Ձեզ հիացնում են նրանք, ովքեր կարողանում ենք կիսել իրենց գիտելիքները և ովքեր իրենք դեմ չեն նոր մտահորիզոններ գրավել:
8. Ձեզ վանում է ուղղագրության ու քերականության չիմացությունը:
Եթե մարդը ձեզ հաղորդագրություն է գրում սխալներով, նա ոչ մի հնարավորություն չունի գրավել ձեր ուշադրությունը:
9. Հարցը միայն խելացի գրքերը չեն:
Հիմարների համար խելոք լինել՝ նշանակում է՝ շատ գիրք կարդալ: Բայց իրականում դուք հասկանում եք, որ կարևոր է զգայական խելքը, երբ մարդը գիտի իր զգացմունքները, կարող է դրանք վերահսկել, չի վախենում դրանք արտահայտել: Դա հասունությունն է, և ահա թե ինչն է գրավում ձեզ:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը