
«Ես զարմացած չեմ, նա ֆենոմեն է». Մոուրինիոն՝ Ռոնալդուի մասին

Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին:
«Ես զարմացած չեմ: 34 տարեկան հասակում նա լավագույնն է աշխարհում, գտնվում է բարձրագույն հավակնություններ ունեցող թոփ թիմում:
Դա ինձ ամենևին էլ չի զարմացնում, քանի որ սա խաղացողի այն տեսակն է, որը մտածում է միայն հաղթանակի մասին՝ ռեկորդներ սահմանելով: Նա իսկապես ֆենոմեն է:
Կարծում եմ, երբ նա կդառնա 50 տարեկան, և ՖԻՖԱ-ն հրավիրի նրան մասնակցելու լեգենդների հանդիպմանը, նա այնտեղ ևս գոլ կխփի: Դա այդպես կլինի»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան