Բաժիններ՝

Շունը հոտոտելով ձագերին գտել է գետնի տակ և նրանց փրկել տանջալից մահից

Քանդված տան փլատակների տակից իր ձագերին փրկելու՝շան փորձերը հայտվնել են տեսանյութում: Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում նկարահանված տեսահոլովակին ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է ոչ ազնվացեղ շունը համառորեն քանդում հողը տան հիմքի մոտ:

Նրա մոտ նստած մարդը հավաքում է քարերի բեկորները, որպեսզի հեշտ լինի շան համար: Որոշ ժամանակ անց հնդիկը փոսից հանում է փոքրիկ ձագին եւ դնում շան կողքին: Նա հոտոտում է դրան, բայց շարունակում է նյարդայնանալ: Այնուհետեւ տղամարդը հանում է երկրորդ ձագին: Երկու ձագերն էլ երկու շաբաթականից մեծ տեսք չունեն:

Տեսահոլովակը նկարահանել են Animal Aid Unlimited կազմակերպության կամավորները, որն զբաղվում է անապաստան կենդանիների փրկությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30