Բակո Սահակյանը գիտաժողովի մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական և իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության և արդի զարգացումների ուսումնասիրման գործում: Հանդիպմանն արծարծվել են նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: