«Մարտի 1-ի հետ այս դատական գործընթացը ոչ մի առնչություն չունի». Միհրդատ Մադաթյան

«Բոլորիս հայտնի է, որ Մարտի 1-ի հետ այս դատական գործընթացը ոչ մի առնչություն չունի, այն ուղղված է մեկ անձի ձերբակալմանը: Այսինքն, պարոն Փաշինյանը այնքան է հասկանում, որ ինքը դոմինանտ չէ երկրում, որ երկրորդ դոմինանտ ուժի նկատմամբ կիրառում է անարդար՝ ձերբակալելու միջոց: Եթե դոմինանտ լիներ, Քոչարյանը դուրսը լիներ, կլիներ արդար մրցակցային միջավայր, որտեղ կորոշվեր ամենաուժեղ, ժողովրդական ուժը, այնպես, ինչպես եղավ իր դեպքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը վերացնելուն, նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Նա դատարանին խնդրել է մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս