ԱԺ-ն վավերացրեց Ավիացիոն միջազգային բյուրո ստեղծելու մասին համաձայնագիրը
Ազգային ժողովն ընդունեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 104 կողմ, 1 դեմ ձայն:
Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:Նա, մասնավորապես նշել էր, որ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ, մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշների:
«Հաշվի առնելով ՀՀ-ում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը, նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը»,-նշել էր փոխնախարարը: