ՊՍԺ-ի երկրպագուները կարող են բոյկոտել «Ռեալի» դեմ հանդիպումը
ՊՍԺ-ի և ակումբի երկրպագուների միջև լարվածությունն աճում է:
Չորեքշաբթի Collectif Ultra Paris երկրպագուական ճամբարը հանդիպել է փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ`քննարկելու հարձակվող Նեյմարի առաջիկա վերադարձը:
27-ամյա բրազիլացին բաց է թողել ՊՍԺ-ի հանդիպումները, նախքան տրանսֆերային պատուհանը փակելը` ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով:
Փարիզյան ակումբը հայտնել է, որ Նեյմարը պետք է խաղա ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Ստրասբուրգի» դեմ խաղում: Ճամբարի ներկայացուցիչները պատասխանել են, որ իրենք մտադիր են թշնամաբար արտահայտել իրենց դժգոհությունը Նեյմարի ամառային պատմությունից հետո: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ամեն կերպ փորձում էր հեռանալ թիմից:
Ուլտրասը բացատրել է, որ նրանք դրոշներ կտեղադրեն Նեյմարի դեմ: ՊՍԺ-ն զսպվածություն է խնդրել և բացատրել է, որ թույլ չի տա նման պաստառներ տեղադրել մարզադաշտում:
Այս խոսակցությունից հետո կողմերի միջև լարվածությունն աճել է: Ճամբարի ներկայացուցիչներն իրենց որոշման մասին կհայտարարեն մինչև շաբաթ առավոտ:
Ուլտրասը քննարկում է մի քանի միջոցներ, մասնավորապես, նրանք կարող են բոյկոտել «Ստրասբուրգի» և, հավանաբար, նույնիսկ «Ռեալի» դեմ խաղը՝ Չեմպիոնների լիգայում:
Սիրարփի Աղաբաբյան