
«Եթե Անգլիան 10 տարի առաջ ունենար Գվարդիոլա, մենք կհաղթեինք ամեն ինչ». Ռունի

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին ասել է, որ հետևում է ազգային հավաքականի խաղին:
«Ես մեծ հետաքրքրությամբ հետևում եմ Անգլիայի խաղերին և ուրախ եմ, երբ թիմը հաղթում է:
Եթե նայեք այն թիմին, որը Անգլիան ուներ 10 տարի առաջ, կարող ենք ասել, որ միգուցե մենք ունեցել ենք համաշխարհային ֆուտբոլում խաղացողների լավագույն կազմը:
Ռիո Ֆերդինանդը, Ջոն Տերին, Էշլի Քոուլը, Սթիվեն Ջերարդը, Փոլ Սքոուլզը, Ֆրենկ Լեմպարդը, Դեյվիդ Բեքհեմը, ես, Մայքլ Օուենը:
Եթե Անգլիան 10 տարի առաջ ունենար Գվարդիոլա, մենք կհաղթեինք ամեն ինչ»,- ասել է Ռունին:
Սիրարփի Աղաբաբյան