
ՖԻՖԱ-ն երկրպագուի ինքնահրկիզումից հետո կքննարկի Իրանում կին երկրպագուների հարցը

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները կայցելեն Իրան այն բանից հետո, երբ իրանցի երկրպագուն մահացավ հիվանդանոցում՝ ինքնահրկիզումից հետո:
ՖԻՖԱ-ի պաշտոնյաներից մեկը նշել է, որ այդ հանդիպումը կազմում է Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարում Իրանի հավաքականի հանդիպումների նախապատրաստական աշխատանքների մասը, սակայն կազմակերպությունը ստուգելու է Իրանի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից ձեռնարկված միջոցները՝ կանանց՝ խաղերին հասանելիություն ապահովելու համար:
Սահար Խոդայարին ինքնահրկիզվել էր Թեհրանում այն բանից հետո, երբ նրա դեմ դատական նիստը հետաձգվել էր: Նրա դեմ գործ էր հարուցվել այն բանի համար, որ նա փորձել է մուտք գործել ֆուտբոլի մարզադաշտ`քողարկված՝ որպես տղամարդ:
Սիրարփի Աղաբաբյան